Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը, որին մասնակցում էր մայրաքաղաքի, բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի 350 մանկաբույժ: Զեկուցումներ կարդալու նպատակով, միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել ԱՊՀ երկրներում և աշխարհում ճանաչման արժանացած մանկաբույժ գիտնական-պրոֆեսորներ Սանկտ-Պետերբուրգից և Մոսկվայից:

 

Ողջունելով մասնակիցներին և հյուրերին, գիտաժողովը բացեց «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, ԱԺ մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նշելով, որ գիտաժողովին մեծ աջակցություն են ցուցաբերել «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը`«Երեխայի առողջությունն այսօր» համագործակցության շարունակական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և դեղագործական մի շարք ընկերություններ:

 

Բանախոսը հպարտությամբ արձանագրեց, որ հիմնադրման 5 տարիների ընթացքում ասոցիացիան անցել է պատասխանատու մի ճանապարհ, որն ուղղորդված է եղել մանկաբուժության ծառացած արդիական խնդիրների լուծմանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանը, մանկական մահացության նվազեցմանը, հաշմանդամ երեխաներին օգնելուն և հասարակության մեջ ինտեգրելուն, ինչն արժանապատվորեն և պատասխանատվության մեծ գիտակցումով իրականացրել են իրենց ջանքերը երեխաների ու դեռահասների առողջության վերակագնմանը նվիրաբերած առաջատար հայ մասնագետներ, որոնցից շատերն անդամագրվել են ասոցիացիային: Մանկաբույժների հայկական ասոցիացիան, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախորդ 4 տարիների ընթացքում կազմակերպել է գիտաժողովներ, որոնց բնագավառի փորձառու մասնագետ-գիտնականներ են մասնակցել ԱՊՀ երկրներից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից:

 

Պարոն Բաբլոյանն առանձնահատուկ շեշտեց, որ ասոցիացիան, գոյության ամբողջ ժամանակաշրջանում, չնայած ֆինանսական սուղ հնարավորություններին, կազմակերպել է «Մանկաբուժական դպրոց»,  որին մասնակից ավելի քան 500 մասնագետներ մայրաքաղաքից և մարզերից, յուրօրինակ որակավորման և ժամանակակից մանկաբուժության արդիական տեխնոլոգիաներին ու բուժման եղանակներին իրազեկվելու հրաշալի հնարավորություն են ստացել: Նվազագույն ներդրումներն առավելապես ուղղվել են մարզեր` մեծ արդյունք ստանալու ակնկալիքով:«Եթե մարզերում մենք կարողանանք նոր թափ հաղորդել մանկաբուժությանը, դա մեծ ձեռքբերում կլինի»,-նշեց նա: -Այս հնարավորությունն ընձեռում են ՄԱԿ-ի   մանկական հիմնադրամը, «Վորլդ վիժն» միջազգային կազմակերպությունը, մեր մյուս բոլոր գործընկերները, բոլոր նրանք, ովքեր ջանքեր են գործադրում մեր և մեր երեխաների բարեկեցության ու առողջական խնդիրների լուծման ուղղությամբ»:

 

Ասոցիացիայի նախագահն ավելորդ չհամարեց ընդգծելու, որ անցած հաշվետու ժամանակաշրջանում մշտական են եղել այցերը հանրապետության մարզեր, Ջավախք և Արցախ: Կազմակերպվել են սեմինար պարապմունքներ, զննվել  հարյուրավոր երեխաներ, մշակվել են կլինիկական ուղեցույցներ, կատարվել գիտական աշխատանքների փորձաքննություն, ջանքեր են տարվում գերակա հիմնախնդիրների բացահայտման և դրանց լուծման ելքեր գտնելու ուղղությամբ:

 

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նախարարի և նախարարության անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, բոլոր  նրանց, ովքեր իրենց ջերմ վերաբերմունքով ու մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ ձգտում են առավելագույնս սատարել առողջական խնդիրներ ունեցող հայ մանուկներին ու դեռահասներին, փաստեց, որ այս գործընթացում առկա է նաև Կառավարության հոգածությունը նոր ներդրումներ, նոր ռեֆորմների մեխանիզմ ներդրելու և աշխատեցնելու փորձեր:

 

«Ես մեծ գոհունակություն եմ ապրում, երբ համեմատելով բնագավառի մեր ձեռք բերած ցուցանիշները այլ` անգամ մեզնից շատ զարգացած, երկրների ցուցանիշների հետ, որոնց մենք ոչ միայն չենք զիջում, այլ շատերից առաջ ենք անցել,-նշեց նա` միաժամանակ փաստելով, որ այս գործընթացում շնորհակալանքի են արժանի դոնոր կազմակերպությունների համագործակցությունն ու անշահախնդիր օգնությունը: -Մենք դեռևս շատ անելիքներ ունենք առողջության առաջնային օղակներում, հիվանդության վաղ հայտնաբերման ու բուժումն արդյունավետ կազմակերպելու բնագավառում»:

 

Վերջում փոխնախարարը հույս հայտնեց, որ հերթական գիտաժողովը կանցնի արդյունավետ և անզիջում մտքերի բախումների մթնոլորտում` ի շահ մեր երեխաների առողջության և կենսամակարդակի բարձրացման:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետտե Ահրենսը, ընթերցելով հիմնադրամի նախագահի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ իրենք հրաշալի են գիտակցում, թե ինչ կարևոր և պատասխանատու առաքելություն է ընկած իրենց ուսերին:

 

«Հայաստանում գրասենյակ հիմնելուց ի վեր, մենք աշխատել ենք մեծ ծանրաբեռնվածությամբ ու նվիրումով: Եվ ուրախ եմ, որ մեր համատեղ գործունեությունը որոշակի արդյունքներ է տվել, իր ելույթում նշեց  տիկին Ահրենսը: -Նախորդ տարիների համեմատությամբ, Հայաստանում  երեխաների մահացությունը նվազել է երկու անգամ, պոլիոմիելիտի դեպքեր չեն արձանագրվել, բնակչությանը մատակարարվում է բացառապես յոդացված աղ, արձանագրվել է առողջապահության կրթության առաջընթաց, երեխաների առողջության վերականգնման նպատակով կատարված ներդրումները մեծ մասամբ ծառայեցվել են նպատակին: Այդուհանդերձ, դեռևս լուրջ խնդիրներ առկա են, ինչը շտկելու համար շարունակական աշխատանք է անհրաժեշտ:

 

Համաձայն ՄԱԿ-ի վիճակագիրների գնահատման, Հայաստանում մանկական մահացության 65%-ը արձանագրվել է հետծննդյան առաջին 28 օրերի ընթացքում: Սա արդեն ոչ միայն մասնագիտական բարձրակարգ օգնության թերացման, այլ մոր  և պտղի լիարժեքսնման և զարգացման սոցիալ-տնտեսական մի շարք գործոններով է պայմանավորված: Հատկապես, խոցելի են ծայրահեղ չքավոր և աղքատ ընտանիքները, որոնց լույս աշխարհ եկած երեխաների 5%-ից ավելին թերսնման խնդիր ունի: Մինչև 6 ամսական երեխաներին կրծքով կերակրելը լուրջ հիմնախնդիր է 33% մայրերի շրջանում, էլ չենք խոսում հավելյալ սննդով կերակրելու ֆինանսական անկարողության մասին (37%)»:

 

Բանախոսը ուշադրությունը հրավիրեց նաև հաշմանդամ երեխաների խմբի վրա, որոնց շրջանում տարվող աշխատանքները ոչ միշտ են լիարժեքորեն ծառայեցվում նպատակին: Բուժծառայությունների մատչելիության  հետ կապված լուրջ խնդիրներ կան. ազգաբնակչության 68%-ը բժշկի է դիմում ծայրահեղ դեպքերում, ընդ որում ստիպված լինելով վճարել բժշկական մի շարք ծառայությունների համար, մինչդեռ այս կարգի երեխաների  բուժումը պետք է բացառապես անվճար լինի:

 

ՀՀ կառավարության սոցապահովության և առողջապահության ոլորտի մի շարք ձեռնարկումները, բնականաբար, նոր որակի համագործակցություն է պարտադրում, ինչին մենք պատրաստ ենք արձագանքելու ամենայն պատրաստակամությամբ:

 

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին հրավերի համար և ցանկանալ արդյունավետ աշխատանք,-եզրափակեց տիկին Ահրենսը:

 

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ընթերցվեցին մի շարք արժեքավոր և ուսանելի զեկուցումներ` նվիրված հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշին, ստամոքսի և արգանդի պարանոցի բարորակ և չարորակ հիվանդությունների թվային ախտորոշմանը, 3 տարեկանից բարձր երեխաների սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը, աուտոիմուն հեպատիտի կլինիկական դեպքի նկարագրությանը և այլն: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին պրոֆեսոր Ա.Կուլիկովի «Վեգետատիվ դիսֆունկցիան որպես դեռահասների առողջության ինտեգրալ ցուցանիշ» զեկուցումը:

 

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Ախտորոշում
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am
Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...

Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Բժշկի ընդունարանում
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Բժշկի ընդունարանում
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի...

ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից
ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...

ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am
Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...

Հղիություն, ծննդաբերություն
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ
Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...

Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:

Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:


Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Հոգեկան առողջություն Սալուտեմ 3.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ